Նաիր Տիկնիզյանի գործակալը խոսել է հայ պաշտպանի ապագայի մասին

«Լոկոմոտիվ» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի պայմանագրի հնարավոր երկարաձգման և եվրոպական ակումբ տեղափոխվելու տարբերակների մասին։

«Եթե Տիկնիզյանի տրանսֆերը եվրոպական ակումբ իրականանա, «Լոկոմոտիվը» անպայման կհայտարարի այդ մասին։ Ինչ վերաբերում է պայմանագրի երկարաձգմանը, մենք երկխոսության մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ։ Տիկնիզյանի պայմանագրի երկարաձգման շուրջ երկխոսությունն ընթանում է», – ասել է Կլյուևը Metaratings.ru-ին։