Անգլիայի հավաքականի լեգենդ Դևվիդ Բեքհեմը պատմել է, այն մասին, որ կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»։
«Ես արձակուրդում էի, և Պիտեր Քենյոնը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին տնօրենը, զանգահարեց ինձ և ասաց, որ նրանք ընդունել են «Բարսելոնայի» առաջարկը։
Եվ ես ասացի, որ միակ ակումբը, որտեղ ես պատրաստ եմ գնալ, «Ռեալն» է»։
Ես միշտ երազել եմ խաղալ «Ռեալ Մադրիդում», դեռ մանկուց։
Ես չէի մտածում, որ կհեռանամ «Յունայթեդից», բայց եթե ստիպված լինեի, կցանկանայի տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
Նրանք ստիպված էին մերժել «Բարսելոնայի» առաջարկը։ Մեկուկես օրվա ընթացքում ամեն ինչ չեղարկվեց», – CBS Sports-ին պատմել է Անգլիայի նախկին կիսապաշտպանը։