Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը այս շաբաթվա սկզբին հայտարարեց, որ այս ամռանը կհեռանա «Լիվերպուլից»։ «Բայերի» խաղացող Ջերեմի Ֆրիմպոնգը կարող է փոխարինել Տրենտին մերսիսայդյան թիմի աջ եզրում։
Ինչպես հաղորդում է Goal-ը, «Լիվերպուլը» ցանկանում է 24-ամյա Ֆրիմպոնգին ձեռք բերել դեռևս ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։ Հոլանդացու ներկայիս պայմանագիրը ներառում է 35 միլիոն եվրոյի չափով գնման հնարավորություն։
2024/2025 մրցաշրջանում Ջերեմի Ֆրիմպոնգը «Բայերի» կազմում խաղացել է 47 պաշտոնական խաղ։ Դրանցում ֆուտբոլիստը գրանցել է չորս գոլ և տասներկու գոլային փոխանցում իր թիմակիցների համար։