«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պլանավորում է ուժեղացնել թիմի կազմը։ Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, «Քաղաքայինները» հետաքրքրված են «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» արդեն պատրաստում է առաջարկ Ռոդրիգոյի համար։ Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբը կառաջարկի որոշակի գումար և հետագայում կարող է այն մեծացնել՝ «Ռեալ Մադրիդի» հետ համաձայնության գալու համար։

Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ կլինի վաճառել Ռոդրիգոյին, եթե ֆուտբոլիստն ինքը խնդրի դա։ Ավելի վաղ տեղեկություններ կային բրազիլացու՝ այնպիսի թիմ տեղափոխվելու ցանկության մասին, որտեղ նա ավելի կարևոր դեր կունենար։

Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները 24-ամյա Ռոդրիգոյին գնահատում են 100 միլիոն եվրո։