Իտալական Սերիա Ա-ն ընտրել է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստին։
Մրցանակը նվաճել է «Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը։ 28-ամյա շոտլանդացին մրցանակը կստանա կիրակի օրը՝ «Ջենոայի» դեմ առաջնության խաղից առաջ, ինչպես հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։
Մաքթոմինեյը նախորդ ամիս Իտալիայի առաջնությունում անցկացրել է չորս խաղ։ Դրանցում շոտլանդացի ֆուտբոլիստը խփեց հինգ գոլ։ «Նապոլին» այժմ գլխավորում է Սերիա Ա-ն՝ երեք միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Ինտերից» (77-74):
Անտոնիո Կոնտեի թիմը այս առաջնությունում դեռ պետք է խաղա Ջենովայի, Պարմայի և Կալյարիի դեմ։