Իսպանացի մարզիչ Չավի Հերնանդեսը կիսվել է ապագայի իր ծրագրերով և պատմել, թե որ առաջնությունն է գրավում իր ուշադրությունը։
«Ես չեմ շտապում, բայց երազում եմ լուրջ նախագծի մասին։ Ես շատ կցանկանայի աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում, քանի որ այս լիգան լի է կիրքով։ «Իսպանիայում ամեն ինչ կենտրոնացած է արդյունքների վրա», – ասել է իսպանացին The Athletic-ին տված հարցազրույցում։
Մարզչի կարիերայի վերջին ակումբը «Բարսելոնան» էր, որը նա լքեց 2024 թվականին։ Նախկինում Չավին մարզել է կատարական «Ալ Սադ» ակումբը։ «Բարսելոնայում» 2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիսը աշխատելու ընթացքում Չավին թիմին տարել է Լա լիգայի և Իսպանիայի Սուպերգավաթի հաղթանակի։