«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Գարի Նևիլը և Դեյվիդ Բեքհեմը դարձել են «Սոլֆորդ Սիթիի» սեփականատերերը։ Խոշոր բաժնետեր Փիթեր Լիմը թիմը լքել է մեկ տարի առաջ։
The Athletic -ը հաղորդում է, որ նախկին աստղեր Նիկի Բաթը, Ռայան Գիգզը, Ֆիլ Նևիլը և Փոլ Սքոլզը նույնպես հրաժարվել են ակումբում իրենց բաժնեմասերից: Ակումբն այժմ հանդես է գալիս Անգլիայի չորրորդ դիվիզիոնում։
Նևիլից և Բեքհեմից բացի, ակումբի ղեկավարության մեջ կլինեն ամերիկացի գործարար Դեկլան Քելլին և բրիտանացի լորդ Մերվին Դեյվիսը, ով նախկինում եղել է ակումբի տրանսֆերների պատասխանատուն։