Գարի Նևիլը գնահատել է Լամին Յամալի ազդեցությունը «Բարսելոնայի» խաղի վրա։
«Կարծում եմ՝ նա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն է, որին մենք տեսել ենք վերջին 30, 40, 50 տարիների ընթացքում։ Հաղթել Եվրոն Իսպանիայի հետ անցյալ տարի, անել այն, ինչ անում է հիմա, խաղալ 100 խաղ «Բարսելոնայի» համար մինչև 17 տարեկանը…»
Նա իր կարիերայի ընթացքում անցկացրել է 100 խաղ, հաղթել է Եվրոպայի առաջնությունում, այնտեղ խաղացել է 16 տարեկանում։ Ես չեմ կարծում, որ վերջին 30-40 տարիների ընթացքում որևէ մեկը նման ազդեցություն է ունեցել նման տարիքում։ Ես չեմ կարողանում որևէ մեկին մտաբերել», – ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Stick to Football փոդքասթին։