Ալեխանդրո Խոսե Հերնանդես Հերնանդեսը նշանակվել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար։
Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև խաղը կկայանա այս կիրակի՝ մայիսի 11-ին։ Խաղը կկայանա Բարսելոնայի «Օլիմպիկ Լուիս Կոմպանիս» մարզադաշտում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:15-ին։
Հերնանդես Հերնանդեսի համար այս «Էլ-կլասիկոն» կլինի չորրորդը իր կարիերայում։ Վերջին անգամ նա սպասարկել է «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև 2019 թվականի հանդիպումը, որն ավարտվել է 0-0 հաշվով։
Նշենք, որ «Բարսելոնան» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Կատալոնացիները չորս միավորով գերազանցում են «Ռեալ Մադրիդին», որը երկրորդն է մրցաշարային աղյուսակում։
Այս թիմերի միջև ընթացիկ մրցաշրջանի Լա Լիգայի առաջին փուլի խաղում «Բարսելոնան» ջախջախիչ 4-0 հաշվով։