ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման հայտարարել է, որ պատրաստ է մնալ փարիզյան թիմում, եթե ակումբի ղեկավարությունը հետաքրքրված լինեն դրանով։
«Ես ունեմ ևս մեկ տարվա պայմանագիր։ Դա կախված է ակումբից։ Եթե ՊՍԺ-ն ցանկանա, որ ես մնամ, ես կմնամ։ Մենք պարզապես պետք է նոր պայմանագիր կնքենք։ Բայց դա կախված է ակումբից», – Դոննարումայի խոսքերն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
26-ամյա Դոննարումայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում իտալացին մասնակցել է 38 խաղի և բաց է թողել 38 գոլ։