Լաուտարո Մարտինես. «Երկու օր անընդմեջ լաց էի լինում տանը, բայց չէի կարող բաց թողնել այս խաղը»

«Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը կարող էր բաց թողնելու Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ (4-3) պատասխան խաղը՝ ոտքի հետ կապված խնդիրների պատճառով։

Արգենտինացին ցավեր էր զգում, բայց բժշկական անձնակազմի ջանքերի շնորհիվ նա կարողացավ վերականգնվել և դուրս գալ խաղադաշտ։

Sky Italia-ին տված հարցազրույցում 27-ամյա հարձակվողը խոստովանել է, որ խաղից առաջ չափազանց դժվար օրեր է ունեցել։

«Ես տառապում էի, ոտքս ցավում էր։ Երկու օր անընդմեջ լաց էի լինում տանը, բայց չէի կարող բաց թողնել այս խաղը։ Ամբողջ շաբաթ կրկնակի աշխատանք կատարեցի, ամուր վիրակապ դրեցին, լավագույն մարզավիճակում չէի։

Ահա թե ինչպես եմ ես ապրում ֆուտբոլով։ Նման հանդիպումներում դու պետք է քո լավագույնս տրամադրվես։ Ես խոստացա ընտանիքիս, որ դուրս կգամ խաղադաշտ, և պահեցի իմ խոսքը», – ասել է Լաուտարո Մարտինեսը։

«Բարսելոնայի» դեմ խաղում Լաուտարո Մարտինեսը գոլ խփեց 21-րդ րոպեին և փոխարինվեց 71-րդ րոպեին։