Էմիլիանո Մարտինեսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարող է լքել ակումբը:

Այս մասին հայտնում է Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական թիմի ղեկավարությունը հույս ունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր դարպասապահ ձեռք բերել, ուստի 32-ամյա արգենտինացու ապագան հարցականի տակ է:

Դարպասապահը այս մրցաշրջանում անցկացրել է 50 հանդիպում, բաց է թողել 61 գոլ և 13 անգամ անառիկ պահել դարպասը։