ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը կիսաեզրափակչի պատասխան խաղերի արդյունքներից հետո հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի երկու հավակնորդների անունները։
Այդ ֆուտբոլիստներն են ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին և «Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը։
Աշրաֆ Հակիմին մեկ գոլ խփեց «Արսենալի» դեմ խաղում (2-1), իսկ Յան Զոմմերը ճանաչվեց «Բարսելոնայի» (4-3) դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ իր ֆենոմենալ սեյվերի համար։