«Ատլետիկո Մադրիդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը։
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը՝ մադրիդյան ակումբի գլխավոր նպատակը «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսն է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոն» արդեն սկսել է բանակցություններ 25-ամյա Տորեսի տրանսֆերի շուրջ, ով կարող է լքել «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտին։
Transfermarkt պորտալը Ֆերան Տորեսին գնահատում է 28 միլիոն եվրո։