«Արսենալը» Ուիլյամ Սալիբային փոխարինող է գտել

Լոնդոնի «Արսենալը» արդեն մտածում է այն մասին, թե ով կարող է փոխարինել կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբային, որով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։

Ֆրանսիացին համարվում է «Լոս Բլանկոսի» առաջնահերթ տրանսֆերային նպատակ, և իսպանական գրանդը կարող է փորձել նրան ձեռք բերել այս ամռանը։

Cadena SER-ի տվյալներով՝ «Արսենալը» փնտրում է Սալիբայի հավանական փոխարինող։ «Արսենալը» հետաքրքրված է «Վալենսիայի» 20-ամյա Քրիստիան Մոսկերայով, որի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա կեսերին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

«Չղջիկների» սանի ծառայություններով նաև հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։