«Ռեալ Մադրիդի» երկրպագուները իսպանական թիմի մարզական կենտրոնի մոտ կախել են «Շնորհակալություն, Ինտեր» գրությամբ պաստառ և իտալական ակումբի շարֆ։
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ մայիսի 6-ին, «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Բարսելոնային» (4-3 լրացուցիչ ժամանակ) և կատալոնական ակումբին դուրս թողեց մրցաշարից։
Real Madrid fans hang thank you banners for Inter. pic.twitter.com/Dn1qjAOo4n
— Real Madrid Info ³⁶ (@RMadridInfo) May 7, 2025
Իսկ կիրակի՝ մայիսի 11-ին, Լա Լիգայի 35-րդ տուրում «Ռեալը» կմրցի «Բարսելոնայի» հետ։ Թիմերը վերջին անգամ խաղացել են Իսպանիայի գավաթի եզրափակչում, որտեղ կատալոնացիները լրացուցիչ ժամանակում հաղթել են 3-2 հաշվով։