«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դժգոհ էր Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ պատասխան խաղի (3-4) մրցավարությունից։
Միլանում կայացած խաղը սպասարկեց լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը։
«Բարսելոնայի» նախագահը կարծում է, որ մրցավարական որոշումները ազդել են վերջին խաղի արդյունքի վրա։
«Մենք պայքարեցինք Մյունխենի եզրափակիչ հասնելու համար, բայց չհաջողվեց։ Հիմնականում մրցավարական որոշումների պատճառով, որոնք մեր օգտին չէին։ Այնուամենայնիվ, սա պետք է մեզ ավելի ուժեղ դարձնի՝ ճիշտ մտածելակերպ ունենալու համար։
Մենք կվերադառնանք Չեմպիոնների Լիգա և կպայքարենք հաղթանակի համար։ Ես տեսնում եմ, որ «Բարսելոնայի» երկրպագուները հպարտանում են այս թիմով, որն ունի ներկա և ապագա, և սա մեզ ուժ է տալիս», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։