«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել անցյալ հինգշաբթի Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի՝ «Բոդո-Գլիմտի» դեմ առաջին խաղում։ Այդ խաղում նա խփեց գոլ, որը օգնեց «Թոթենհեմին» հաղթել 3-1 հաշվով։
Ավելի վաղ լոնդոնյան ակումբը կորցրեց կիսապաշտպան Լուկաս Բերգվալին մարզման ժամանակ ստացած կոճի վնասվածքի պատճառով։