«Նապոլին» կապ է հաստատել «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցությունը, եթե Անտոնիո Կոնտեն մրցաշրջանի ավարտին հեռանա ակումբից։
«Նապոլին» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի երեք միավորի առավելություն «Ինտերի» նկատմամբ։ Այս մրցաշրջանում մնացել է անցկացնելու երեք խաղ։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե «Նապոլին» նվաճի տիտղոսը, կան ենթադրություններ, որ Կոնտեն կհեռանա թիմից՝ նրա և ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի միջև լարվածության աճի մասին հաղորդագրությունների ֆոնին։
Ինչպես հայտնում է TMW-ն՝ «Նապոլին» ակտիվացրել է կապերը «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ալեգրիի հետ, ով ներկայումս առանց ակումբի է։