«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Բրունո Ֆերնանդեշի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է մերժել կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշի վերաբերյալ բոլոր առաջարկները այս ամռանը։

Այս մասին հայտնում է ESPN GB-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից, սակայն պորտուգալացի կիսապաշտպանը նրանց թվում չէ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆերնանդեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Հիլալը»։

Նշվում էր, որ սաուդյան ակումբը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին առաջարկել էր տարեկան 65 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով պայմանագիր։

Այս մրցաշրջանում Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել 19 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։