Դեկու. «Մենք գիտեինք, որ մարզչի փոփոխությունից հետո «Բարսելոնան» կարող է ավելիին ձգտել»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմը նման արդյունքներ էր սպասում գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկին գլխավոր մարզիչ հրավիրելուց առաջ։

«Կարծում եմ՝ երբ աշխատում ես «Բարսելոնայում», լավատես ես։ Անցյալ մրցաշրջանում մենք չհաղթեցինք առաջնությունում, բայց հասանք Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ Մենք լավ արդյունքների հասանք, բայց գիտեինք, որ մարզչի փոփոխության և փոփոխությունների դեպքում կարող ենք ավելիին հասնել», – ասել է Դեկուն Sky Sport Italia-ին։

Այս մրցաշրջանում Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ չորս միավորով առաջ անցնելով «Ռեալ Մադրիդից»։ Կատալոնացիները հասան նաև Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին «Ինտերին»։