CNBC-ի տվյալներով՝ 2025 թվականին «Ռեալ Մադրիդը» աշխարհի ամենաթանկ ակումբն է։ Իսպանական գրանդը գնահատվում է 6.7 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը», որի արժեքը գնահատվում է 6 միլիարդ դոլար։ «Բարսելոնան» եզրափակում է առաջին եռյակը (5.65 միլիարդ դոլար)։
Աշխարհի 10 ամենաթանկ ակումբները՝ ըստ CNBC-ի.
- «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 6.7 միլիարդ դոլար
- «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 6 միլիարդ դոլար
- «Բարսելոնա» (Իսպանիա) – 5.65 միլիարդ դոլար
- «Լիվերպուլ» (Անգլիա) – 5.4 միլիարդ դոլար
- «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 5.2 միլիարդ դոլար
- «Բավարիա» (Գերմանիա) – 5.1 միլիարդ դոլար
- ՊՍԺ (Ֆրանսիա) – 4.55 միլիարդ դոլար
- «Արսենալ» (Անգլիա) – 4 միլիարդ դոլար
- «Թոթենհեմ» (Անգլիա) – 3.55 միլիարդ դոլար
- «Չելսի» (Անգլիա) – 3.5 միլիարդ դոլար։