«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ հաղթական խաղի մասին (4-3)։
«Մենք իսկապես դժվար առաջին խաղ ունեցանք, բայց որպես թիմ անհավանական աշխատանք կատարեցինք։ Ես զգում էի, որ խնդիրներ ունեմ ոտքիս հետ, երկու օր լաց եղա։ Ես փորձեցի վերականգնվել, բայց այսօր 100 տոկոսով պատրաստ չէի։ Ես խոստացա ընտանիքիս, որ այսօր դուրս կգամ և կօգնեմ թիմին խաղադաշտում։
Հիմա մենք կաշխատենք վերականգնվելու վրա, դեռ շատ խաղեր կան առջևում։ Այս պահին իմ մեջ շատ հույզեր և շատ մտքեր կան։ Մենք խաղացինք ուժեղ մրցակցի դեմ, բայց «Ինտերի» մակարդակը վերջին 4-5 տարիների ընթացքում աճել է, և մենք ունենք հպարտանալու բան։
Մեր թիմը երբեք չի հանձնվում, և այս մարզադաշտը զարմանալի է։ Մենք պետք է վերականգնենք մեր ուժերը, ավարտենք առաջնությունը, և այդ ժամանակ մենք կունենանք պատմություն կերտելու նոր հնարավորություն», – ասել է հարձակվողը Sky Sport Italia-ին։
Թիմերի միջև առաջին խաղից հետո (3-3) 27-ամյա արգենտինացու մոտ ախտորոշվել էր մկանային լարվածություն։
Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Ինտերը» կմրցի ՊՍԺ-ի կամ «Արսենալի» հետ։