ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Լոնդոնի «Արսենալի» դեմ պատասխան խաղի վերաբերյալ իր սպասումներով։
«Կարծում եմ՝ թիմը վստահ է, մենք անհամբեր սպասում ենք խաղին և հույս ունենք ցույց տալ, որ ցանկանում ենք հասնել եզրափակիչ։ Մթնոլորտը անհավանական կլինի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի երկրպագուները հպարտանան մեզնով։ Մենք դժվար ժամանակներ ենք ունեցել, բայց նրանք միշտ մեզ հետ են եղել, ուստի արժանի են եզրափակչում լինելուն։
Ձեր կարիերայի ամենակարևոր խաղը՞․ Չգիտեմ, բայց դա անկասկած ամենահետաքրքիրներից մեկն է՝ ակումբի համար իր կարևորության պատճառով։ Մենք մեկ քայլ հեռու ենք եզրափակիչից։ Մենք հանգիստ ենք, քանի որ անցյալ տարի խաղացել ենք կիսաեզրափակչում։ Կարծում եմ՝ սա մեզ կօգնի վաղը», – Հակիմիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ՊՍԺ-ի և Արսենալի միջև պատասխան խաղը կկայանա Փարիզում՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, այսօր՝ մայիսի 7-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղն ավարտվել է փարիզյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։