«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-3)։
«Մենք ամեն ինչ արեցինք, պայքարեցինք մինչև վերջ։ Մեր երկրպագուները մեզ առաջ էին մղում ամեն քայլափոխի։ Այս զգացմունքները անհավանական են։ Իտալիայի սիրտը բաբախում է սև ու կապույտ գույներով։ Առաջ «Ինտեր»», – գրել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցում։
Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Ինտերը» կմրցի ՊՍԺ-ի կամ «Արսենալի» հետ։