«Ինտերի» նախագահը գովեստի խոսքեր է հնչեցրել Սիմոնե Ինձագիի հասցեին

«Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտտան գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հասցեին։

«Նա կրկին հիանալի աշխատանք կատարեց և արժանի է բոլոր գովասանքի։ Ինձագին մեր երկարաժամկետ մոդելի անկասկած կարևոր մասն է կազմում», – Մարոտտաի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Բարսելոնային» (4-3) և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի դեմ։