«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին իր դժգոհել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ պատասխան խաղի (4-3) մրցավար Շիմոն Մարչինյակից։
Հանդիպման ավարտից հետո «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշեց, որ հիացած չէ մրցավար Շիմոն Մարչինյակի կատարած աշխատանքով։ Պեդրին իր հերթին աջակցեց մարզչի կարծիքին։
«Համաձայն եմ Ֆլիկի հետ. մրցավարը բոլոր վիճահարույց դրվագներում որոշումներն ընդունեց «Ինտերի» օգտին։ ՈւԵՖԱ-ն պետք է զբաղվի այս մրցավարի հարցով։ Որոշ բաներ պարզապես անհասկանալի են», – իսպանացի կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է Barca Universal-ը։