Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է «Լիվերպուլը» պատրաստ վաճառել իր կիսապաշտպան Հարվի Էլիոթին։
Լրագրող Ալեքս Քրուքի խոսքով՝ 22-ամյա կիսապաշտպանը գտնվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների, այդ թվում՝ «Վուլվերհեմփթոնի» ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը Էլիոթի արժեքը գնահատում է 47.2 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում՝ խփելով չորս գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էլիոթը կարող է ընդգրկվել «Բորնմութի» հետ խաղացողների փոխանակման գործարքում։