Հայտնի է՝ ով կգլխավորի «Ռեալ Մադրիդը» Աշխարհի ակումբային առաջնությունում

Մադրիդի «Ռեալում» պատրաստվում են գլխավոր մարզչի փոփոխության։ Լա Լիգայի հանդիպումները կդառնան Կառլո Անչելոտտիի վերջինները «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։

El Larguero-ի տեղեկություններով՝ Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ թիմը կգլխավորի արդեն Խաբի Ալոնսոն, այլ ոչ թե ժամանակավոր մարզիչը, ինչպես նախատեսվում էր նախկինում։ «Ռեալը» պետք է հասցնի գործարքն ավարտին իսպանացու հետ՝ մինչև հունիսի սկիզբ։

Խաբի Ալոնսոն «Բայերին» գլխավորում է 2022 թվականից։

34 տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ չորս միավորով զիջելով «Բարսելոնային»։