«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը գովեստի խոսքեր է ասել թիմի ավագ Մարտին Էդեգորի հասցեին։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը «Արսենալը» կանցկացնի չորեքշաբթի օրը՝ ՊՍԺ-ի դեմ։
Խաղի նախօրեին անգլիացի կիսապաշտպանը զրուցել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
«Էդեգորը անհավանական է։ Նա մեր առաջնորդն է, մեր ավագը, լավագույններից մեկը։ Նա մեծ հարգանք է վայելում հանդերձարանում։ Դուք նրան այդպիսի բնավորության տեր չեք համարում, քանի որ նրա որակները միայն խաղադաշտում չեն, որ երևում են», – ասել է Ռայսը։