«Արսենալը» 70 միլիոն եվրո կառաջարկի «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստի համար

«Վեսթ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսը հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրոնում։ «Արսենալը» անցյալ տարի գանացուն ձեռք բերելու հավակնորդների շարքում էր։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Արսենալը» քննարկում է Կուդուսին ձեռք բերելու հնարավորությունը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Լոնդոնյան գրանդը կարող է մոտ 70 միլիոն եվրո առաջարկել «Մուրճերի» աստղի համար։ Սաուդյան Արաբիայում Մոհամեդ Կուդուսի նկատմամբ պահանջարկ կա, և լուրեր են շրջանառվում, որ տեղական ակումբները պատրաստ են ակտիվացնել նրա 100 միլիոն եվրոյի հրաժարագինը։ Transfermarkt պորտալը 24-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։