Ռաֆինյան՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի մասին․ «Նա լավագույններից մեկն է, որին ես երբևէ տեսել եմ»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի մասին։

«Ինձ համար Ռոդրիգոն զարմանալի խաղացող է, անգերազանցելի երևույթ։ Նա լավագույններից մեկն է, որին ես երբևէ տեսել եմ։ Նրան այնքան չեն գնահատում, որքան որ պետք է, և դա, իմ կարծիքով, անարդար է», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «սերուցքայինների» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ խփելով 13 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։