«Ալ-Հիլալը» դեռ հույս ունի իր շարքերը համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշով։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, սաուդյան գրանդը «կարմիր սատանաների» ավագին շահավետ պայմանագիր է առաջարկել, սակայն նա հետաքրքրված չէ այդ տեղափոխությամբ։
Սակայն, ըստ UtdDistrict-ի՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի աղբյուրներին, «Ալ-Հիլալի» ղեկավարությունը կրկին հանդիպում կանցկացնի Ֆերնանդեշի գործակալների հետ՝ չնայած մերժմանը։ Ակումբի ներկայացուցիչները պլանավորում են քննարկել հնարավոր գործարքի բոլոր մանրամասները, այդ թվում՝ ֆինանսական պայմանները և բնակարանային հարցը։
Բրունո Ֆերնանդեշի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։