«Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Մյունխենյան ակումբը չեխ ֆուտբոլիստին տեսնում է որպես Հարի Քեյնի փոխարինող։
SportBild-ի տվյալներով՝ «Բավարիան» արդեն կապ է հաստատել Շիկի ներկայացուցիչների հետ։ «Բայերը» պատրաստ է վաճառել հարձակվողին 25 միլիոն եվրոյով, բայց պարզ չէ՝ արդյոք «դեղագործները» կթողնեն խաղացողին գնալ մրցակցի ճամբար։
Պատրիկ Շիկը այս մրցաշրջանում Խաբի Ալոնսոյի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 25 գոլ։ 29-ամյա «Բայերի» հարձակման առաջատարը 2024/25 Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը կիսում է Սերու Գիրասիի (յուրաքանչյուրը 19 գոլ) հետ՝ զիջելով միայն նույն Հարի Քեյնին (24):