Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը իր սոցիալական ցանցերի միջոցով անդրադարձել է «Բայերի» հարձակողական կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ապագա ծրագրերին։
22-ամյա թևային հարձակվողը հույս ունի, որ իր հաջորդ աշխատանքը կլինի «Բավարիան»։ Ֆլորիանը ցանկանում է խաղալ մյունխենյան գրանդի կազմում, իսկ մի քանի տարի անց շարունակել կարիերան մեկ այլ թոփ եվրոպական ակումբում։
«Բավարիան», իր հերթին, պատրաստ է ֆուտբոլիստի հետ կնքել հնգամյա աշխատանքային պայմանագիր՝ տարեկան 20-25 միլիոն եվրո աշխատավարձով։ Ֆլորիանը այս մրցաշրջանում Լևերկուզենի թիմի կազմում անցկացրել է 43 խաղ։ Կիսապաշտպանը խփել է 16 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։