«Ռեալ Մադրիդը» նոր ձախ պաշտպան ձեռք կբերի

«Ռեալ Մադրիդը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կուժեղացնի ձախ պաշտպանի դիրքը։ «Լոս Բլանկոսի» թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում է Ջորել Հատոն, ով խաղում է Ամստերդամի «Այաքսում», հաղորդում է Sky Sports-ը։

Հոլանդացուն հեռու տանելը հեշտ չի լինի, քանի որ նրանով հետաքրքրվում են նաև շատ այլ եվրոպական գրանդներ, այդ թվում՝ Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին», ինչպես նաև «Լիվերպուլը»։

Ջորել Հատոն ընդամենը 19 տարեկան է, և նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 30 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը «Այաքսի» կազմում անցկացրել է 47 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։