Խորեն Բայրամյան․ «Ես սպասում եմ զանգի»

«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքական վերադառնալու մասին։

«Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։

Հիմա մեկ այլ մասնագետ է ժամանել։ Ջոն վան տ՛ Սխիպը հիանալի մասնագետ է, որը մարզել է «Այաքսը»։ Մենք դեռ որևէ կապ չենք ունեցել, բայց ես սպասում եմ զանգի»,- ասել է Բայրամյանը։