Կատալոնական «Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Արտուրո Վիդալը խոսել է երկու թիմերի միջև սպասվող առաջիկա հանդիպմանը։
«Ես համակրում եմ ինչպես «Բարսելոնային», այնպես էլ «Ինտերին»։ Առաջին խաղում մենք հիանալի ներկայացում տեսանք՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում. 3-3 ոչ ոքի։
Ինձ հաճախ հարցնում են, թե որ թիմին եմ երկրպագում, բայց ես միշտ պատասխանում եմ, որ այս երկուսի միջև ընտրություն չեմ կատարի։ Ես շատ կապված եմ երկու ակումբների հետ և հուսով եմ, որ նրանցից մեկը կհաղթի Չեմպիոնների լիգայում», – ասել է Չիլիացին։