Աբովյան քաղաքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը խթանելու նպատակով՝ Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կառուցվել է նոր մարզադաշտ, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Մարզադաշտը շահագործվում է «Աբովյան-ակադեմիա» ՖՀԿ-ի կողմից Արտակ Գրիգորյանի մարզչական ղեկավարությամբ: Համայնքի շուրջ 600 սաներ մարզումներն արդեն իսկ անցկացնում են բարձր որակի խոտածածկով և հարմարավետ պայմաններով կառուցված մարզադաշտում: