Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Անդրեյ Լունինը քիչ խաղաժամանակ է ստանում «Ռեալ Մադրիդում», քանի որ մադրիդյան թիմի հիմնական դարպասապահը Տիբո Կուրտուան ​​է։

Հնարավոր է, որ 26-ամյա Լունինը հաջորդ ամռանը փոխի ակումբը։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Լունինին հետևում է «Ասթոն Վիլան»։ Պրեմիեր լիգայի ակումբը կարող է ամռանը նոր դարպասապահ ձեռք բերել, քանի որ Էմիլիանո Մարտինեսը պատրաստվում է հեռանալ։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը Անդրեյ Լունինին գնահատում է 20 միլիոն եվրո։ Ուկրաինացին «Ռեալի» կազմում անցկացրել է 60 խաղ, որոնցում բաց է թողել 70 գոլ։