Երկուշաբթի օրը պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտարարեց «Լիվերպուլից» հեռանալու որոշման մասին։ Ակնհայտ է, որ 26-ամյա ֆուտբոլիստի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխության մասին կհայտարարվի շուտով։
Տրանսֆերը կարող է ավարտվել կամ մինչև Ակումբային աշխարհի առաջնությունը (այդ դեպքում «սերուցքայինները» պետք է համաձայնության գան «Լիվերպուլի» հետ), կամ հունիսի 30-ից հետո (որպես ազատ գործակալ):
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը Ջուդ Բելինգհեմի մտերիմ ընկերն է, սակայն նրանց հարաբերությունները որոշիչ գործոն չեն եղել «Լիվերպուլի» պաշտպանի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու որոշման հարցում։ Այս մասին հաղորդում է The Times-ը։ Նշենք, որ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» ակադեմիայի սան է։