«Բավարիայի» դարպասապահ և թիմի ավագ Մանուել Նոյերը մյունխենյան ակումբի այս մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը անվանել է յուրահատուկ։
«Այս տիտղոսը յուրահատուկ է, քանի որ անցյալ տարի մենք այն առաջին անգամ չնվաճեցինք երկար հաղթանակների շարքից հետո։ Մրցաշրջանն առանց տիտղոսների միշտ դժվար է, ուստի մենք մոտիվացված էինք հենց սկզբից։
Այս տիտղոսը հաստատում է, որ մենք լավ թիմ ենք և միասին ավելի ուժեղ ենք դարձել, ուստի սա յուրահատուկ իրադարձություն է։ Յուրաքանչյուր խաղացող և անձնակազմի անդամ իր ներդրումն ունեցավ, և հիմա մենք կարող ենք վայելել տոնակատարությունը», – դարպասապահի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը:
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: