«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան խոսել է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի մասին։
«Ինձ համար Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է, անգերազանցելի երևույթ։ Լավագույններից մեկը, որին ես տեսել եմ։
Նրան այնքան չեն գնահատում, որքան պետք է, և դա անարդար է իմ կարծիքով», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։