Ռաֆայել Լեաու. «Մենք բոլորս նույն նավակի մեջ ենք»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ջենոայի» դեմ խաղում (2-1) տարած հաղթանակի մասին։

«Մենք խոսեցինք միմյանց հետ և որոշեցինք, որ վերջին մի քանի խաղերը կարևոր են՝ որքան հնարավոր է շատ միավորներ վաստակելու համար։ Մարզիչը փոխել է դասավորությունը, և հիմա մենք ավելի կոմպակտ ենք խաղում։

Կարծում եմ՝ վերջին մի քանի խաղերում մենք ընդամենը երկու գոլ ենք բաց թողել։
Ես ուրախ եմ՝ այստեղ բոլորը ամեն օր աշխատում են թիմին օգնելու համար։ Մենք դա այսօր ցույց տվեցինք՝ մեր թիմակիցներից մեկը վնասվածք ստացավ, իսկ փոխարինման դուրս եկած խաղացողները որոշիչ դեր խաղացին։

Յուրաքանչյուր խաղում ես փորձում եմ օգնել թիմին՝ անկախ նրանից՝ մեկնարկային կազմում եմ, թե պահեստայինների նստարանից եմ դուրս գալիս։ Մենք բոլորս նույն նավակի մեջ ենք և փորձում ենք մեր ամբողջ ուժը տալ», – Լեաուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։