«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարող է ստանձնել «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբի ղեկավարությունը քննարկում է 38-ամյա իսպանացուն հրավիրելու հնարավորությունը։ Թեկնածուների ցուցակում է նաև Օլիվեր Գլասները, որը գլխավորում է «Քրիստալ Փելասը»։
Այս պահին «Լայպցիգը» գլխավորում է Ժոլտ Լյովը։ Թիմը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ՝ 50 միավորով։