Ռաֆինյա. «Չավին ինձ չէր վստահում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան պատմել է, որ Չավիի վստահությունը չի զգացել կատալոնական ակումբի մարզչական կարիերայի ընթացքում։

Չավին գլխավորել է «Բլաուգրանան» 2021-ից 2024 թվականներին։ Ռաֆինյան միացել է թիմին 2022 թվականի ամռանը։

«Ես զգում էի, որ Չավին և նրա մարզչական անձնակազմը բավականաչափ չէին վստահում ինձ։ Ես 60 րոպե ամեն ինչ արեցի, բայց նա միևնույն է փոխարինեց ինձ։ Ես փորձեցի շտկել իրավիճակը, շատ խոսեցի նրա հետ, բայց ոչինչ չփոխվեց։ Նա ուներ իր սեփական տեսլականը։

Կա մի նշանակալի տեսանյութ, որտեղ ես մոտենում եմ պահեստայինների նստարանին, այլևս չեմ կարողանում դիմանալ և հարվածում եմ նստարանին։ Կարծում եմ՝ դա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղն էր, որտեղ ես շատ լավ խաղացի, գոլ խփեցի և գոլային փոխանցում կատարեցի։ Կարծում եմ՝ հաշիվը 2-2 էր, և նա փոխարինեց ինձ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Չավիի հեռանալուց հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դարձավ գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը։