«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոն կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հաղորդում է Star-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները պատրաստ են բաժանվել 20-ամյա արգենտինացուց 76 միլիոն եվրոյի դիմաց։
Արգենտինացին այս մրցաշրջանում անցկացրել է 54 խաղ, խփել 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։