«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին տպավորված է «Բարսելոնայի»՝ գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ ցուցադրած խաղով։
«Մեսսին դեռ դիտում է «Բարսելոնայի» բոլոր խաղերը և ուրախ է Ֆլիկի գլխավորությամբ նրանց հաջողություններով։ Մի քանի օր առաջ Լեոն ինձ ասաց, որ շատ զարմացած է և հպարտ, քանի որ թիմը վերականգնել է իր ինքնությունը», – Սուարեսի խոսքերն է մեջբերում լրագրող Միգել Բլազկեսը։
60-ամյա Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորում է 2024 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ թիմը 2025 թվականին նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը։ «Բլաուգրանան» նաև գլխավորում է Իսպանիայի առաջնությունը՝ 34 խաղից հետո 79 միավորով։