«Բավարիայում» պատասխանել են Հարի Քեյնի հնարավոր հեռանալու մասին լուրերին

«Բավարիա Մյունխենի» հարձակվող Հարրի Քեյնը չի լքի թիմը այս ամռանը։ Սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը պատասխանել է Հարի Քեյնի հնարավոր հեռանալու մասին լուրերին։

«Սա նույնիսկ քննարկման թեմա չէ», – Ֆրոյնդի խոսքերն է մեջբերում Abendzeitung-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա հարձակվողը կարող է վերադառնալ «Թոթենհեմ»։ Անգլիացու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Հարի Քեյնը այս մրցաշրջանում անցկացրել է 44 խաղ, խփել 36 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։