Կաֆու․ «Նա վերջին տարիների համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ հայտնագործությունն է»

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն կիսվել է իր կարծիքով «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի հաջողության մասին։

«Նրա բնավորության գծերի պատճառով կարելի է մտածել, որ Յամալը շատ ավելի մեծ է, քան իրականում է։ Նա արդեն իսկ վետերանի, փորձառու խաղացողի տեսք ունի։

Նա վերջին տարիների համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ հայտնագործությունն է, գլխավոր երիտասարդ տաղանդը՝ հաշվի առնելով նրա նվաճումները Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հետ», – Կաֆուի խոսքերն է մեջբերում AS-ը։

Լամին Յամալը այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 50 խաղ։ Վինգերը բոլոր մրցաշարերում խփել է 15 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։